Սա անհավանական, բայց իրական պատմություն է մի կնոջ մասին, ով ընդամենը 14 տարեկանում ինքնուրույն նախագծել և կառուցել է իրական ինքնաթիռ, իսկ քիչ անց անձամբ իրականացրել է դրա առաջին թռիչքը։ Նա նաև հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ, որոնցից մի քանիսը ցիտել է անձամբ լեգենդար ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։
Սաբրինա Գոնզալես-Պաստերսկին ծնվել է 1993 թվականին՝ Չիկագոյում։ Տաղանդավոր աղջիկը դեռ 10 տարեկանից, ինժեներ հոր հետ միասին, իրենց տանը սկսել է ինքնաթիռի դիզայնի նախագծումը, իսկ 16 տարեկանում արդեն փորձարկել է այն՝ իրականացնելով առաջին թռիչքը։
Հետաքրքիր է, որ երբ Սաբրինան առաջին անգամ դիմում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան (MIT), նրան մերժում են։ Սակայն, երբ նա համալսարան է ուղարկում իր նախագծած ինքնաթիռի ամբողջական դիզայնը, ընդունելության հայտն անմիջապես հաստատվում է։
MIT-ն գերազանցությամբ ավարտելուց երեք տարի անց Սաբրինան ստանում է ֆիզիկոսի բակալավրի աստիճան։ Ուսման տարիներին նա արդեն ակտիվորեն զբաղվում էր գիտահետազոտական գործունեությամբ։ Նրա աշխատանքները նշանակալի ազդեցություն են ունեցել քվանտային ֆիզիկայի մի շարք հիմնարար խնդիրների ուսումնասիրման վրա։
Սաբրինան նաև ունի գիտական աստիճան Հարվարդի համալսարանից։ Նրա աշխատություններից մեկը նույնիսկ մեջբերել է Սթիվեն Հոքինգը՝ անդրադառնալով սև խոռոչների կողմից ինֆորմացիայի կուտակման և արտազատման գործընթացներին։
Իր արտասովոր տաղանդի շնորհիվ Սաբրինա Գոնզալես-Պաստերսկին մշտապես հայտնվել է այնպիսի կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են NASA-ն և Blue Origin-ը։ Նա ստացել է մի շարք բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկներ, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նրան անձամբ հրավիրել է մասնակցելու տիեզերական ճանապարհորդության։ Ըստ տեղեկությունների՝ Սաբրինան մերժել է այս բոլոր առաջարկները։
Ներկայումս նա հանդես է գալիս որպես անկախ հետազոտող և միաժամանակ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում։ Ֆիզիկայի ոլորտում շատերն են համոզված, որ Սաբրինա Գոնզալես-Պաստերսկին իրական հավակնորդ է «հաջորդ Այնշթայն» կոչմանը։