երկ, փտր 2, 2026
  • Մեր Մասին
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Կապ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
logo
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
Մենյու
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ

Ֆրանսիական Պոլինեզիան ստեղծում է աշխարհի ամենամեծ ծովային պարկը՝ օվկիանոսների պաշտպանության համար

by author-img Rafayel
Դեկ. 15, 2025
Share

Ֆրանսիական Պոլինեզիան հայտարարել է աշխարհի ամենամեծ ծովային պարկի ստեղծման մասին, որը կընդգրկի նրա ամբողջ բացառիկ տնտեսական գոտին՝ շուրջ 4,8 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով։ Սա գրեթե համադրելի է ամբողջ Եվրոպական միության չափերին։

 

Նախաձեռնությունը ներկայացրել է նախագահ Մոետայ Բրոթերսոնը Ֆրանսիայում անցկացված ՄԱԿ-ի Օվկիանոսի համաժողովում։ Նրա խոսքով՝ պարկի ընդհանուր տարածքից ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր կգտնվի խիստ պաշտպանության ներքո․ 900 հազար քառակուսի կիլոմետր ամբողջությամբ փակ կլինի արդյունաբերական ձկնորսության և ռեսուրսների արդյունահանման համար, իսկ ևս 186 հազար քառակուսի կիլոմետր կհատկացվի ավանդական, փոքրածավալ ձկնորսությանը։ Իշխանությունները նախատեսում են ևս 500 հազար քառակուսի կիլոմետր ավելացնել մինչև 2026 թվականի Օվկիանոսների համաշխարհային օրը։

 

Ծովային պարկը կզուգորդի ժամանակակից գիտական մոտեցումները պոլինեզիացիների ավանդական գիտելիքների հետ, որոնք դարեր շարունակ խնամքով և խելամիտ կերպով են կառավարել ծովային ռեսուրսները։ Նախաձեռնությունը լայն հասարակական աջակցություն ունի․ բնակչության 92 տոկոսը սատարել է գաղափարը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես էկոլոգիական քաղաքականություն, այլև որպես մշակութային ժառանգության պահպանման միջոց։

 

Պոլինեզիայի ջրերում ապրում են շնաձկներ, կետեր, ծովային կրիաներ, ինչպես նաև մոլորակի ամենաառողջ կորալային խութերից մի քանիսը։ Conservation International կազմակերպության տվյալներով՝ այս տարածաշրջանը կենսաբազմազանության կարևորագույն կենտրոն է ամբողջ Խաղաղ օվկիանոսի համար։ Բնության պահպանության միջազգային միության (ՄՍՕՊ / IUCN) նախագահ Ռազան Ալ Մուբարաքը այս քայլը բնութագրել է որպես «օվկիանոսի պաշտպանության նոր համաշխարհային չափանիշ» և օրինակ այլ երկրների համար։

 

Ֆրանսիան կաջակցի պարկի վերահսկման գործընթացին, ինչի արդյունքում նրա ծովային ջրերի 78 տոկոսը կգտնվի էկոլոգիական պաշտպանության ներքո։ Ընդհանուր առմամբ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դառնում է օվկիանոսների պահպանման համաշխարհային առաջատար․ վերջին տարիներին նման պաշտպանված գոտիներ են ստեղծել նաև Սամոան, Ֆիջին և Կուկի կղզիները։

 

Ստեղծելով պատմության մեջ ամենամեծ ծովային արգելոցը՝ Ֆրանսիական Պոլինեզիան ոչ միայն պաշտպանում է իր ջրերը, այլև ուղղություն է տալիս ամբողջ աշխարհի օվկիանոսների ապագային։

Ամենադիտված նորությունները

Գիտություն և առաջընթաց
Շվեդիան աղբի դեմ պայքարում է ագռավների օգնությամբ
Հնվ. 3, 2026
Գիտություն և առաջընթաց
Ճապոնիայում պատրաստվում են ստեղծել համընդհանուր արհեստական արյուն
Դեկ. 17, 2025
Լավ ապագա
Նոր տեխնոլոգիա՝ էլեկտրական մեքենաների ավելի երկար ընթացքի համար
Դեկ. 24, 2025
Բնություն և շրջակա միջավայր
Քամին մաքրել է Երևանը. օդի որակը վտանգավորից դարձել է գերազանց
Դեկ. 14, 2025
Լավ ապագա
Հայաստանում իրականացվել են առաջին ռոբոտային վիրահատությունները
Դեկ. 21, 2025
Առողջություն և բարեկեցություն
Ասթմայի հեղափոխական ներարկումը ազատում է հիվանդներին ամենօրյա ստերոիդների կախվածությունից
Դեկ. 20, 2025
Լավ ապագա
Ինչ օգտակար բաներ է իրականում արել արհեստական բանականությունը
Դեկ. 16, 2025
Լավ ապագա
The Ocean Cleanup-ը 2025-ին հեռացրել է ավելի քան 40 միլիոն կիլոգրամ պլաստիկ
Դեկ. 15, 2025
Կատեգորիաներ
  • Լավ նորություններ(25)
  • Բնություն և շրջակա միջավայր(19)
  • Գիտություն և առաջընթաց(10)
  • Լավ ապագա(9)
  • Առողջություն և բարեկեցություն(7)
  • Մշակույթ և ստեղծագործություն(5)
Թեգեր
logo

Արագ հղումներ

  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Առողջություն և բարեկեցություն

Արագ հղումներ

  • Մշակույթ և ստեղծագործություն
  • Բարի աշխարհ

Վերջին հրապարակումներ

footer-img
Հաջորդ Այնշթայնը․ 32-ամյա ամերիկուհի Սաբրինա Գոնզալես-Պաստերսկին
15 Հնվ. 2026
footer-img
Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Sinners» ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
14 Հնվ. 2026

We use cookies to personalize content and analyze our traffic. Read more.