երկ, փտր 2, 2026
  • Մեր Մասին
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Կապ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
logo
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
Մենյու
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ

Գիտնականները արձանագրել են Անտարկտիդայի սառույցի անսպասելի աճ՝ առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում

by author-img Rafayel
Դեկ. 15, 2025
Share

2021-ից մինչև 2023 թվականը Անտարկտիդայի սառցե վահանը ավելացրել է իր զանգվածը, ինչը կտրուկ շրջադարձ է տասնամյակներ շարունակ արձանագրվող սառույցի կորուստներից հետո։

 

Անտարկտիդան զարմացրել է գիտնականներին․ առաջին անգամ երկար տարիների ընթացքում նրա հսկայական սառցե վահանը ոչ թե նահանջում է, այլ աճում։ Science China Earth Sciences գիտական հանդեսում հրապարակված նոր ուսումնասիրությունը փաստում է սառցածածկույթի զգալի ավելացում 2021–2023 թվականների ընթացքում՝ անսպասելի շրջադարձ երկարատև հալոցքի շրջանից հետո։

 

NASA-ի GRACE և GRACE-FO արբանյակների տվյալների համաձայն՝ 2011-ից մինչև 2020 թվականը Անտարկտիդան տարեկան միջինում կորցնում էր մոտ 142 գիգատոննա սառույց։ Սակայն վերջին երկու տարիներին միտումը ժամանակավորապես փոխվել է․ սառույցի զանգվածը տարեկան ավելացել է մոտ 108 գիգատոննայով։ Արդյունքում համաշխարհային օվկիանոսի մակարդակի աճը տվյալ ժամանակահատվածում դանդաղել է մոտավորապես տարեկան 0,3 միլիմետրով։

 

Ամենաէական աճը գրանցվել է Արևելյան Անտարկտիդայում՝ հատկապես Ուիլքսի Երկրում և Թագուհի Մերիի Երկրում, ներառյալ Տոտտեն, Դենման և Մոսկվայի համալսարանի սառցադաշտերը։ Նախկինում հենց այս տարածքներն էին համարվում կլիմայական փոփոխությունների նկատմամբ ամենախոցելիներից։

 

Գիտնականները այս «սառցային հետցատկը» կապում են անսովոր բարձր ձյան տեղումների հետ, սակայն զգուշացնում են՝ վաղ է ուրախանալ։ Այս եղանակային պայմանները, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր են և չեն փոխում գլոբալ տաքացման երկարաժամկետ ընդհանուր միտումը։

 

Այնուամենայնիվ, այս բացահայտումը հիշեցում է, որ Անտարկտիդան զգայուն կլիմայական բարոմետր է, և նույնիսկ կարճաժամկետ փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում։ Կպահպանվի՞ արդյոք այս նոր միտումը՝ ցույց կտա միայն ժամանակը։

Ամենադիտված նորությունները

Գիտություն և առաջընթաց
Շվեդիան աղբի դեմ պայքարում է ագռավների օգնությամբ
Հնվ. 3, 2026
Գիտություն և առաջընթաց
Ճապոնիայում պատրաստվում են ստեղծել համընդհանուր արհեստական արյուն
Դեկ. 17, 2025
Լավ ապագա
Նոր տեխնոլոգիա՝ էլեկտրական մեքենաների ավելի երկար ընթացքի համար
Դեկ. 24, 2025
Բնություն և շրջակա միջավայր
Քամին մաքրել է Երևանը. օդի որակը վտանգավորից դարձել է գերազանց
Դեկ. 14, 2025
Լավ ապագա
Հայաստանում իրականացվել են առաջին ռոբոտային վիրահատությունները
Դեկ. 21, 2025
Առողջություն և բարեկեցություն
Ասթմայի հեղափոխական ներարկումը ազատում է հիվանդներին ամենօրյա ստերոիդների կախվածությունից
Դեկ. 20, 2025
Լավ ապագա
Ինչ օգտակար բաներ է իրականում արել արհեստական բանականությունը
Դեկ. 16, 2025
Լավ ապագա
The Ocean Cleanup-ը 2025-ին հեռացրել է ավելի քան 40 միլիոն կիլոգրամ պլաստիկ
Դեկ. 15, 2025
Կատեգորիաներ
  • Լավ նորություններ(25)
  • Բնություն և շրջակա միջավայր(19)
  • Գիտություն և առաջընթաց(10)
  • Լավ ապագա(9)
  • Առողջություն և բարեկեցություն(7)
  • Մշակույթ և ստեղծագործություն(5)
Թեգեր
logo

Արագ հղումներ

  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Առողջություն և բարեկեցություն

Արագ հղումներ

  • Մշակույթ և ստեղծագործություն
  • Բարի աշխարհ

Վերջին հրապարակումներ

footer-img
Հաջորդ Այնշթայնը․ 32-ամյա ամերիկուհի Սաբրինա Գոնզալես-Պաստերսկին
15 Հնվ. 2026
footer-img
Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Sinners» ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
14 Հնվ. 2026

We use cookies to personalize content and analyze our traffic. Read more.