Remmyo-ն հատուկ կառուցված լեզու է, որը նախատեսված է հաղորդակցություն ապահովելու գիտակցված երազատեսության (lucid dreaming) և այլ ֆազային վիճակների ընթացքում, օրինակ՝ քնի պարալիչի ժամանակ, երբ խոսքի սովորական մեթոդները չեն գործում։
Այս տեխնոլոգիայի հեղինակներն են Մայքլ Ռադուգան և Սիլիկոնյան հովտում գործող REMspace ընկերությունը։ Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունիսին։ Լեզվի հիմնական նպատակն է հաղթահարել երազներում հաղորդակցության սահմանափակումները՝ օգտագործելով ոչ թե խոսքի մեթոդը, այլ էլեկտրոմիոգրաֆիական (EMG) ազդանշանները, որոնք հնարավոր է արձանագրել նույնիսկ քնի ընթացքում։
Remmyo-ն բաղկացած է ընդամենը վեց տառից՝ K, B, L, C, H և S, որոնցից յուրաքանչյուրն համապատասխանում է դեմքի կոնկրետ մկանները կծկմանը, որը կարող է գրանցվել զգայուն EMG սենսորներով։ Քանի որ ֆազային վիճակներում շարժումները խիստ սահմանափակ են, լեզվում օգտագործվում են կարճ և պարզ բառեր՝ բաղկացած հիմնականում 1–3 հնչյունից։ Քերականական կառուցվածքը հիմնված է ենթակա–ստորոգյալ–ուղղակի լրացում (subject-verb-object) սկզբունքի վրա և չի ներառում ժամանակաձևեր, սակայն ունի կանոններ հոգնակի թվի, հարցական կառուցվածքների և թվերի համար։
Remmyo-ի լաբորատոր փորձարկումների արդյունքները հրապարակվել են գիտական գրախոսվող ամսագրում։ Լեզուն կիրառելի է ինչպես արթուն վիճակում (որոշ առումով նման ժեստերի լեզվին), այնպես էլ երազատեսության ընթացքում։ Մինչ երազային խոսքի ավտոմատ ճանաչման տեխնոլոգիաները դառնան հասանելի, Remmyo-ն ներկայումս հանդիսանում է իրական ժամանակում հաղորդակցության ամենապրակտիկ լուծումը փոփոխված գիտակցության վիճակներում։