երկ, փտր 2, 2026
  • Մեր Մասին
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Կապ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
logo
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
Մենյու
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ

Պսիխեդելիկ սնկերը կարող են վերականգնել դեպրեսիայի արդյուքում վնասված ուղեղային հյուսվածքները

by author-img Mane
Դեկ. 16, 2025
Share
Յեյլի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ պսիխադելիկ սնկերի բաղադրիչ պսիլոցիբինը կարող է վերականգնել ուղեղի վնասված նեյրոնային կապերը։
Ձայնագրության ստեղծում

Ձեր ձայնագրությունը պատրաստ կլինի մի քանի վայրկյանում

Լսել հոդվածը

Պսիխեդելիկ սնկերը կարող են վերականգնել դեպրեսիայի արդյուքում վնասված ուղեղային հյուսվածքները

Your browser does not support the audio element.
0:00
0:00

Հայտնի է, որ «Կախարդական սնկերի» ակտիվ բաղադրիչ պսիլոցիբինը դիտարկվում է որպես դեպրեսիայի բուժման խոստումնալից միջոց, սակայն դրա ազդեցության մեխանիզմները երկար ժամանակ մնում էին անորոշ։ Գիտնականներին հետաքրքրում էր ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունենում ուղեղում պսիխեդելիկ փորձառության ընթացքում, այլ նաև՝ որքան կայուն են այդ փոփոխությունները։

Նոր ուսումնասիրության շրջանակում Յեյլի հետազոտողները պարզել են, որ պսիլոցիբինի մեկ դոզան մկների մոտ առաջացնում է նեյրոնների միջև կապերի արագ աճ, որն ուղեկցվում է դրանց ամրապնդմամբ։ Արդյունքները հրապարակվել են Neuron գիտական հանդեսում։

«Մենք նկատեցինք, որ նեյրոնային կապերի թիվն աճել է մոտ 10 տոկոսով, իսկ դրանց չափը նույնպես մեծացել է, ինչը նշանակում է, որ կապերը դարձել են ավելի արդյունավետ», — նշում է հետազոտության ավագ հեղինակ, Յեյլի համալսարանի դոցենտ Ալեքս Քվանը։

Ուսումնասիրության առանցքում դենդրիտային փշիկներն էին՝ նյարդաբջիջների վրա գտնվող մանր կառուցվածքներ, որոնք կարևոր դեր են խաղում նեյրոնների միջև հաղորդակցության համար։ Հայտնի է, իր քրոնիկ սթրեսը և դեպրեսիան նվազեցնում են այս փշիկների խտությունը՝ խաթարելով ուղեղի կապակցվածությունը։

Լազերային սկանավորման մանրադիտակի օգնությամբ գիտնականները մի քանի օր շարունակ հետևել են կենդանի մկների ուղեղում տեղի ունեցող փոփոխություններին։ Պսիլոցիբինի կիրառումից հետո արդեն առաջին 24 ժամվա ընթացքում նկատվել է դենդրիտային փշիկների թվի և չափի աճ, իսկ այդ փոփոխությունները պահպանվել են նույնիսկ մեկ ամիս անց։ Բացի կառուցվածքային փոփոխություններից, սթրեսի ենթարկված մկները ցուցաբերել են վարքային բարելավումներ, նկատվել է նեյրոհաղորդիչների ակտիվության բարձրացում։

Հետազոտողները ենթադրում են, որ պսիլոցիբինի առաջացրած անսովոր հոգեբանական ազդեցությունները կարող են խթանել ուղեղի նեյրոպլաստիկությունը՝ նպաստելով նոր կապերի ձևավորմանը։ «Անսպասելի էր տեսնել, որ ընդամենը մեկ դոզան կարող է առաջացնել այսքան կայուն փոփոխություններ», — ասում է Քվանը։ «Հնարավոր է, որ հենց այս նոր ձևավորված կապերն են այն կառուցվածքային հիմքը, որի միջոցով ուղեղը ամրագրում է նոր փորձառությունները»։

Ամենադիտված նորությունները

Գիտություն և առաջընթաց
Շվեդիան աղբի դեմ պայքարում է ագռավների օգնությամբ
Հնվ. 3, 2026
Գիտություն և առաջընթաց
Ճապոնիայում պատրաստվում են ստեղծել համընդհանուր արհեստական արյուն
Դեկ. 17, 2025
Լավ ապագա
Նոր տեխնոլոգիա՝ էլեկտրական մեքենաների ավելի երկար ընթացքի համար
Դեկ. 24, 2025
Բնություն և շրջակա միջավայր
Քամին մաքրել է Երևանը. օդի որակը վտանգավորից դարձել է գերազանց
Դեկ. 14, 2025
Լավ ապագա
Հայաստանում իրականացվել են առաջին ռոբոտային վիրահատությունները
Դեկ. 21, 2025
Առողջություն և բարեկեցություն
Ասթմայի հեղափոխական ներարկումը ազատում է հիվանդներին ամենօրյա ստերոիդների կախվածությունից
Դեկ. 20, 2025
Լավ ապագա
Ինչ օգտակար բաներ է իրականում արել արհեստական բանականությունը
Դեկ. 16, 2025
Լավ ապագա
The Ocean Cleanup-ը 2025-ին հեռացրել է ավելի քան 40 միլիոն կիլոգրամ պլաստիկ
Դեկ. 15, 2025
Կատեգորիաներ
  • Լավ նորություններ(25)
  • Բնություն և շրջակա միջավայր(19)
  • Գիտություն և առաջընթաց(10)
  • Լավ ապագա(9)
  • Առողջություն և բարեկեցություն(7)
  • Մշակույթ և ստեղծագործություն(5)
Թեգեր
logo

Արագ հղումներ

  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Առողջություն և բարեկեցություն

Արագ հղումներ

  • Մշակույթ և ստեղծագործություն
  • Բարի աշխարհ

Վերջին հրապարակումներ

footer-img
Հաջորդ Այնշթայնը․ 32-ամյա ամերիկուհի Սաբրինա Գոնզալես-Պաստերսկին
15 Հնվ. 2026
footer-img
Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Sinners» ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
14 Հնվ. 2026

We use cookies to personalize content and analyze our traffic. Read more.