Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը, որը ստեղծվել է Ռայան և Ջինզի Քուգլերների հետ համատեղ, 2026 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությունում ռեկորդային 16 անվանակարգում է նոմինացվել՝ դառնալով մրցաակաբաշխության պատմության մեջ երբևիցե ամենաշատ նոմինացված ֆիլմը։
«Մեղավորները» առաջադրվել է մի շարք առանցքային անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն բնօրինակ սցենար» և այլն։
«Մեղավորները» իր նվաճած 16 անվանակարգերով գերազանցել է նախկինում ռեկորդ սահմանած ֆիլմերի՝ ինչպիսիք են «Տիտանիկ», «Լա լա լենդ» և «Ամենը Եվայի մասին» կինոնկարները, որոնք մինչ այդ 14 անվանակարգով էին առաջադրվել: 
Սա պատմական ձեռքբերում է ինչպես ֆիլմի, այնպես էլ Սև Օհանյանի համար, ով այսպիսով կդառնա պատմության մեջ առաջին ամերիկահայ ռեժիսորը, ով նոմիմացվել է մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում»։
«Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության երեկոն տեղի կունենա մարտի 15-ին, Լոս Անջելեսի ժամամակով՝ 19:00-ին (Երևանի ժամանակով՝ մարտի 16-ին, առավոտյան 3:00-ին)։