FLYONE ընկերությունը 2026 թվականը հունիսի 4-ից մեկնարկում է Երևան-Ալիկանտե ուղիղ թռիչքները։ Թռիչքների արժեքները սկսվում են 200 եվրոյից և կատարվելու են հինգշաբթի և կիրակի օրերին:
Ալիկանտեն Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող զբոսաշրջային քաղաք է, որը հարմար է և՛ ծովային, և՛ ակտիվ հանգստի համար:
Մոտակա քաղաքներ
Ալիկանտեն նաև հարմար մեկնարկային կետ է Իսպանիայի այլ հայտնի քաղաքներ այցելելու համար։ Մոտակայքում են՝
• Բենիդորմը՝ հայտնի իր լողափերով , ակտիվ գիշերային կյանքով և բարձրակարգ հյուրանոցներով
• Վալենսիան՝ Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկը և պաելյայի ծննդավայրը
• Մուրսիան՝ պատմական քաղաք՝ ավանդական իսպանական մթնոլորտով։
Ճանապարհորդության պլանավորման, ավիատոմսերի, տուրերի և այլ օգտակար ծառայությունների վերաբերյալ առաջարկներ կարող եք գտնելTurn.am-ում: