ուրբ, հնվ 23, 2026
  • Մեր Մասին
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Կապ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
logo
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ
🇦🇲 Հայերեն
  • 🇬🇧 English
  • 🇦🇲 Հայերեն
Մենյու
  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Կատեգորիաներ
    • Առողջություն և բարեկեցություն
    • Մշակույթ և ստեղծագործություն
    • Բարի աշխարհ

Հոնդուրասից փրկված երեք առյուծներ վերջապես հասան ապահով ապաստարան՝ ԱՄՆ-ում

by author-img Zina
Հնվ. 22, 2026
Share
Ձայնագրության ստեղծում

Ձեր ձայնագրությունը պատրաստ կլինի մի քանի վայրկյանում

Լսել հոդվածը

Հոնդուրասից փրկված երեք առյուծներ վերջապես հասան ապահով ապաստարան՝ ԱՄՆ-ում

Your browser does not support the audio element.
0:00
0:00

ԵՈՒՐԻԿԱ ՍՓՐԻՆԳՍ — Turpentine Creek Wildlife Refuge ապաստարանի պաշտոնական տեղեկացմամբ՝ Հոնդուրասի պատմության մեջ առաջին անգամ այդ երկրից ԱՄՆ-ի հավատարմագրված վայրի բնության ապաստարաններ են տեղափոխվել ութ խոշոր գիշատիչ կատուներ։

Քերոլ շրջանի (Carroll County) ապաստարանը ընդունել է այդ կենդանիներից երեքին՝ աֆրիկյան առյուծներ Սայրուսին, Զեֆորային և Խուանսիտոյին, նշվում է Turpentine Creek-ի մամուլի հաղորդագրությունում։ Միաժամանակ հինգ վագր տեղափոխվել է Carolina Tiger Rescue ապաստարան՝ Հյուսիսային Կարոլինայի Փիթսբորո (Pittsboro) քաղաքում։

Կենդանիները նախկինում պահվում էին Հոնդուրասի Little French Key հանգստավայրում։ Այնտեղ կենդանաբանական հատվածը և կենդանիների խնամքը համակարգող Լեո Լահիջանին օգոստոսին հայտնել էր, որ փրկարարական այս գործընթացը նախաձեռնել է՝ էկզոտիկ տեսակներ պահելուց աստիճանաբար հրաժարվելու և փոխարենը տեղական վայրի բնության պահպանությանը կենտրոնանալու որոշման շրջանակում։

«Այս փրկարարական գործողությունը տարիներով է պատրաստվել՝ պայմանավորված այս կենդանիների համար հնարավոր լավագույն ապագան ապահովելու խորը պատասխանատվությամբ»,— ասել է Լահիջանին։ «Սկզբից մեր ուշադրությունը կենտրոնացած էր արդյունքները բարելավելու և այնպիսի գործընկերներ գտնելու վրա, որոնք ունեն համապատասխան փորձ ու սկզբունքայնություն՝ ապահովելու ողջ կյանքի խնամք կենդանիների համար։ Turpentine Creek Wildlife Refuge-ի և Carolina Tiger Rescue-ի հետ համագործակցությունը հնարավորություն տվեց վստահորեն առաջ շարժվել՝ իմանալով, որ առյուծներն ու վագրերը կհայտնվեն ապաստարաններում, որտեղ առաջնահերթ են նրանց բարեկեցությունը, արժանապատվությունը և երկարաժամկետ խնամքը»։

Turpentine Creek-ի խոսնակ Շերիլ Քինգի խոսքով՝ առյուծները  անվտանգ կերպով հասել են Արկանզաս: Մի քանի երկիր և տարբեր փոխադրամիջոցներ ընդգրկած ճամփորդության ընթացքում կենդանիներին տեղափոխել են նախ նավով, ապա՝ օդային ճանապարհով, և վերջում՝ ԱՄՆ-ի մայրուղիներով՝ սկսելու նոր կյանքը Եուրիկա Սփրինգսի մոտ։

Վերջին հաղորդագրության համաձայն՝ առյուծները Turpentine Creek Wildlife Refuge են հասել հունվարի 15-ի վաղ առավոտյան։ Այնտեղ նրանց տեղափոխել են իրենց տեսակին համապատասխան բնակավայրեր՝ հատուկ նախագծված՝ բավարարելու նրանց ֆիզիկական, վարքային և հոգեբանական կարիքները։

«Այս առաքելությունը ներկայացնում է այն ամենը, ինչի համար ապաստարանային աշխատանքը գոյություն ունի՝ միջազգային համագործակցություն, կարեկցանք՝ գործի մեջ, և ապագա, որտեղ փրկված կենդանիները ստանում են իրենց արժանի կյանքը»,— ասել է Turpentine Creek-ի փոխնախագահ Սքոթ Սմիթը։ «Անհավատալի ճանապարհից հետո այս առյուծները վերջապես տուն են հասել»։

Հաղորդագրության համաձայն՝ այս պատմական փրկարարական գործողությունը հնարավոր է դարձել Լահիջանիի ղեկավարության և երկարաժամկետ նվիրվածության շնորհիվ։ Նշվում է, որ նրա հետևողականությունը՝ իր խնամքի տակ գտնվող կենդանիների համար ավելի լավ ապագա ապահովելու հարցում, կարևոր դեր է ունեցել նախաձեռնությունն առաջ տանելու գործում։

Հանգստավայրի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հանգստավայրում պահվող բոլոր խոշոր գիշատիչ կատուները նախկինում փրկվել էին կրկեսներից կամ կենդանաբանական այգիներից: Little French Key-ը կենդանիներին վերականգնել է՝ ապահովելով առողջ սնունդ և անասնաբուժական խնամք։ Սակայն տարածքի սահմանափակությունը՝ պայմանավորված նրանով, որ հանգստավայրը գտնվում է փոքր կղզում՝ մեկ այլ կղզու ափամերձ հատվածում, պատճառ է դարձել, որ մի շարք կենդանիների տեղափոխեն ավելի ընդարձակ ապաստարաններ, որտեղ հնարավոր է կառուցել ավելի մեծ տարածքներ ու վանդակներ, քան հանգստավայրն ամբողջությամբ կարող է ապահովել։

Նշվում է, որ Լահիջանին Turpentine Creek-ի հետ կապ է հաստատել 2024 թվականի մայիսին։

«Մենք գիտեինք, որ պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք՝ նրանց օգնելու համար»,— ավելի վաղ ասել էր Turpentine Creek-ի նախագահ և հիմնադիր Թանյա Սմիթը։

«Ապաստարանների մեծ մասն արդեն լիքն է»,— ասել է նա։ «Սակայն Big Cat Sanctuary Alliance ցանցի միջոցով մենք համագործակցություն սկսեցինք Carolina Tiger Rescue-ի հետ։ Սա բացառիկ համագործակցություն է՝ կառուցված վստահության, թափանցիկության և ընդհանուր նպատակի վրա՝ այս կենդանիներին տալ այն կյանքը, որին արժանի են»։

Turpentine Creek-ի տեղեկացմամբ՝ տեղափոխությունն իրականացվել է Հոնդուրասի բնապահպանական մարմինների և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ Հոնդուրասի Անտառների պահպանության ինստիտուտի, Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի (CITES), ինչպես նաև անասնաբուժական մասնագետների և լոգիստիկ թիմերի մասնակցությամբ, որոնք ամբողջ ընթացքում քայլ առ քայլ ապահովել են կենդանիների անվտանգությունը։

Նախորդ հոդված Սև Օհանյանի ֆիլմը դարձել է «Օսկարի» ռեկորդակիր՝ առաջադրվելով 16 անվանակարգերում
prev-news-img
next-news-img
Հաջորդ հոդված «Հին Երևանի» նոր շունչը. Աբովյան 3-ի պատմական շենքը վերականգնվում է

Ամենադիտված նորությունները

Գիտություն և առաջընթաց
Շվեդիան աղբի դեմ պայքարում է ագռավների օգնությամբ
Հնվ. 3, 2026
Գիտություն և առաջընթաց
Ճապոնիայում պատրաստվում են ստեղծել համընդհանուր արհեստական արյուն
Դեկ. 17, 2025
Լավ ապագա
Նոր տեխնոլոգիա՝ էլեկտրական մեքենաների ավելի երկար ընթացքի համար
Դեկ. 24, 2025
Բնություն և շրջակա միջավայր
Քամին մաքրել է Երևանը. օդի որակը վտանգավորից դարձել է գերազանց
Դեկ. 14, 2025
Լավ ապագա
Հայաստանում իրականացվել են առաջին ռոբոտային վիրահատությունները
Դեկ. 21, 2025
Առողջություն և բարեկեցություն
Ասթմայի հեղափոխական ներարկումը ազատում է հիվանդներին ամենօրյա ստերոիդների կախվածությունից
Դեկ. 20, 2025
Լավ ապագա
Ինչ օգտակար բաներ է իրականում արել արհեստական բանականությունը
Դեկ. 16, 2025
Լավ ապագա
The Ocean Cleanup-ը 2025-ին հեռացրել է ավելի քան 40 միլիոն կիլոգրամ պլաստիկ
Դեկ. 15, 2025
Կատեգորիաներ
  • Լավ նորություններ(25)
  • Բնություն և շրջակա միջավայր(18)
  • Գիտություն և առաջընթաց(10)
  • Լավ ապագա(9)
  • Առողջություն և բարեկեցություն(7)
  • Մշակույթ և ստեղծագործություն(5)
Թեգեր
logo

Արագ հղումներ

  • Լավ նորություններ
  • Բնություն և շրջակա միջավայր
  • Գիտություն և առաջընթաց
  • Լավ ապագա
  • Առողջություն և բարեկեցություն

Արագ հղումներ

  • Մշակույթ և ստեղծագործություն
  • Բարի աշխարհ

Վերջին հրապարակումներ

footer-img
Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Sinners» ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
14 Հնվ. 2026
footer-img
Հունգարիայում ստեղծել են տաքացվող թունել-ապաստարաններ թափառող շների համար
11 Հնվ. 2026

We use cookies to personalize content and analyze our traffic. Read more.